Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղի մոտակայքում մեքենան գլորվել է ձորը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե հուլիսի 12-ին, ժամը 20.09-ին տեղեկություն է ստացվել, որ Շվանիձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մեղրի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մեղրի-Կապան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 58 QQ 858 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվա­ծից եւ գլորվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1989 թ. ծնված Ռ. Հովհաննիսյանին եւ ուղեւոր` 1983 թ. ծնված Ա. Դուխիկյանին տեղի ուժերով դուրս են  բերել ավտոմեքենայից: Ա. Դուխիկյանը հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: