էլեկտրոնային դրամը դառնում է ինտերնետ դրամ։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Իդրամ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Գրիգորյանը՝ ավելացնելով, որ այժմ ընկերությունը ռեբրենդինգի անցումային փուլում է, եւ edram-ը (electronic dram) դառնում է idram(internet dram)։
«Ռեբրենդինգի հիմնական պատճառն այն է, որ edram-ը, որը անգլերեն գրում ենք ե տառով, կարդում ենք ի, որը, սակայն, հայերեն եւ ռուսերեն թարգմանելիս հաճախ անվանում են եդրամ»,- ասաց Ա. Գրիգորյանը՝ ավելացնելով, սակայն, որ edram-ի օրինական անվանումը էլեկտրոնային դրամն է, ուստի, բացի բարեհնչյունությունից՝ խախտվում է նաեւ դրա իմաստը։
Գրիգորյանի խոսքով՝ մեկ ամսից արդեն ամբողջովին կավարտվի վճարային համակարգի ռեբրենդինգը, եւ «idram»-ի պարագայում՝ ինտերնետային դրամը, բոլոր լեզուներում կկոչվի համապատասխան՝ իդրամ։
Գրիգորյանի տեղեկացմամբ, ռեբրենդինգին զուգահեռ ընկերությունը ծրագրում է նաեւ ծառայությունների ավելացում՝ օնլայն վճարել հարկերը եւ ճանապարհային կանոնների խախտումների համար տուգանքները։



























