Սան Ֆրանցիսկոյում վթարի ենթարկված Boeing 777-ի զոհերի թիվն ավելացել է երեքով:
Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ հուլիսի 12-ի առավոտյան մահացել էր ծանր վիճակում գտնվող մի երեխա: Աղջիկը Չինաստանի քաղաքացի էր, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ վթարի հետեւանքով զոհվել են 16-ամյա երկու չինուհիներ:
Հուլիսի 12-ին Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը հայտնել էր, որ ըստ բժշկական փորձաքննության արդյունքների, զոհված 16-ամյա չինուհիներից մեկն ընկել էր արտակարգ ծառայությունների մեքենայի տակ:
Asiana Airlines ավիաընկերության Սեուլից թռչող Boeing 777 օդանավը վթարի էր ենթարկվել հուլիսի 6-ին: Անհաջող վայրէջքի հետեւանքով օդանավը մասամբ կիսվել էր, այնուհետեւ հրդեհ էր բռնկվել: Օդանավում եղել էին 291 ուղեւորներ եւ անձնակազմի 16 անդամներ: Վթարի հետեւանքով զոհվել են երկու աղջիկներ, 182-ն էլ վիրավոր են:



























