Աթենքի փողոցում քարերի պոկման հետեւանքով խոչընդոտվել էր երթեւեկությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե հուլիսի 13-ին, ժամը 00.44-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Աթենքի փողոցում՝ «Միկա» բենզալցակայանի մոտակայքում, ճամփեզրից քարերը պոկվել եւ թափվել են ավտոճանապարհի երթեւեկելի հատված, ինչը խոչընդոտում է երթեւեկությանը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները քարերը հեռացրել են երթեւեկելի հատվածից, եւ երթեւեկությունը կարգավորվել է: