Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի դստերը՝ Գուլնարային, իշխանությունների որոշմամբ զրկել են դիվանագիտական անձեռնմխելիությունից: Որոշումը Ֆրանսիայում անշարժ գույքի որոշ օբյեկտներում կատարված խուզարկությունների հետ է կապված: Դրանք, ըստ տեղեկությունների, կապ ունեն Գուլնարայի հետ:

Խուզարկությունները շվեյցարական դատախազության խնդրանքով են անցկացվել, որը քննություն է սկսել Ուզբեկստանի մի քանի քաղաքացիների նկատմամբ: Նրանք բոլորը «կապ ունեն Ուզբեկստանի նախագահի դստեր՝ Գուլնարա Քարիմովայի հետ», թեեւ վերջինս այդ գործում ներգրավված չէ, հայտնում է utro.ru-ն:

Քարիմովան նախկինում մի քանի տարի շվեյցարական միջազգային կազմակերպություններում Տաշքենդն էր ներկայացնում, նաեւ՝ 2010-2012թթ. Իսպանիայում Ուզբեկստանի դեսպանն էր: