Ռեյկյավիկը կարող է Մոսկվայի հետ եղբայրական հարաբերությունները խզել գեյերի նկատմամբ ռուսական մայրաքաղաքի վերաբերմունքի պատճառով: Ռեյկյավիկի իշխանություններին այդ վերաբերմունքը դուր չի գալիս, հայտարարել է քաղաքի քաղաքապետ Յոն Գնարը:

Իսլանդիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի հաղորդագրությունում ասված է, որ քաղաքապետարանը եւ իրավապաշտպանները քաղաքապետին առաջարկել են խզել հարաբերությունները կամ փոփոխություններ կատարել քաղաքների միջեւ համաձայնագրում՝ հաշվի առնելով Ռուսաստանում վերջին ամիսներին գեյերի, բիսեքսուալների եւ տրանսսեքսուալների հանդեպ վերաբերմունքը»:

Կատակերգակ դերասան Յոն Գնարը Ռեյկյավիկի քաղաքապետն է  2010թ.-ից: Նա բազմիցս է աջակցություն հայտնել սեռական փոքրամասնություններին: Ռեյկյավիկի գեյ-շքերթում  Գնարը նաեւ աջակցություն էր հայտնել Pussy Riot-ին, հայտնում է АН-online-ը:

Մոսկվան եւ Ռեյկյավիկը եղբայրացման մասին համաձայնագիր էին կնքել 2007թ.: Պետդուման ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունը անչափահասների շրջանում արգելող օրենքն ընդունել էր 2013թ. հունիսի 11-ին: