Ռումինիայի տրանսպորտի նախարար Ռել Ֆենենկյուին 5 տարվա ազատազրկման են դատապարտել մեքենայության համար: Լրատվամիջոցները հայտնում են, որ սա երկրում առաջին դեպքն է, երբ գործող նախարարը բանտային ժամկետ է ստանում:

Մեղադրող կողմն ապացուցել է, որ 2002- 2005թթ. իր եղբայրների ղեկավարած ընկերությունների միջոցով  գնել ու պետական մրցույթով նորի անվան տակ վաճառել է հին փոխակերպիչներ: Նախարարի հասցրած վնասը գնահատվել է 7 մլն լեյ (մոտ 2,5 մլն դոլար), հայտնում է KM.RU-ն:

Ազատազրկման են դատապարտվել նաեւ նախարարի եղբայր Լուչիանան եւ երեք համախոհներ՝ Յոհան Մարգիդանը,  Յոհան Տուրբանը եւ Պյոտր Ադրոնաքեն:

Նրանք պետք է պետությանը 5 մլն լեյ (մոտ 1,5 մլն դոլար) փոխհատուցում վճարեն:

Ֆենենկյուին ազատել են աշխատանքից, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վարչապետ Վիկտոր Պոնտան: