ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի դուստրը` 55-ամյա Քերոլայն Քենեդին նշանակվել է Ճապոնիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Քերոլայնի թեկնածության հաստատման մասին հայտնել են ճապոնական լրատվամիջոցները` վկայակոչելով կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգային:

Քերոլայնի նշանակման մասին լուրեր էին շրջանառվում դեռ ապրիլից, սակայն դրանք պաշտոնապես չէին հաստատվել, հաղորդում է Life News-ը:

1963 թ-ին, երբ Ջոն Քենեդին սպանվեց, նրա միակ դուստրը հինգ տարեկան էր: Քերոլայնը մասնագիտությամբ իրավաբան է, ներկայումս մի շարք ոչ առեւտրային կազմակերպություններում ղեկավար պաշտոններ է զբաղեցնում, ինչպես նաեւ մի քանի գրքերի հեղինակ է: 2008 եւ 2012թթ. նախագահական ընտրարշավներում նա ակտիվորեն պաշտպանել էր Օբամայի թեկնածությունը: