Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, որից հետո՝ «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դեպքը տեղի է ունեցել հուլիսի 12-ին, ժամը 08.00-ին:

Պատահարի հետեւանքով «ԲԻԴ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: