Կապանում երեկ՝ հուլիսի 12-ին, կեսգիշերին ինքնասպանության դեպք է գրանցվել: Կապանի Մ Հարությունյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տարեց թոշակառուի դին: Նրա անունը Աստղիկ Մակեյան է, 87 տարեկան է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախնական տեղեկություններով, հուլիսի 11-12 ընկած ժամանակահատվածում միայնակ բնակվող Աստղիկ Մակեյանը ինքնասպանություն է գործել իր սենյակի պատուհանի շրջանակից պարանով կախվելու միջոցով:

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: