Արգենտինայի բնակիչներին արգելել են լոլիկ ուտելը: Երկրի կառավարությունը վախենում է կլիմայական փոփոխությունների հետեւանքով այդ բանջարեղենի հնարավոր դեֆիցիտից:

Ըստ լրատվամիջոցների՝ իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տվել լոլիկն  այլընտրանքային մթերքներով փոխարինել, բայց թե ինչով՝ չի հստակեցվում: «Արգելքի» գործողության ժամկետը առաջիկա երկու ամիսներն են, հայտնում է rbc-ն:

VestiFM-ը հայտնում է, որ արգենտինացիներին հիասթափեցրել է իրենց ամենասիրելի բանջարեղենի համար սահմանված արգելքը: Բանն այն է, որ ազգային շատ ճաշատեսակների հիմքում հենց լոլիկն է: