Այցելելով փողոցային բասկետբոլի «Red Bull King of the Rock» տետ-ա-տետ մրցաշարի հայաստանյան եզրափակիչ միջոցառումը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները հնարավորություն կստանան անվճար ակտիվացնելու «BIT1» ծառայությունն ու ամբողջ մեկ օր բջջայինից օգտվելու անսահմանափակ ինտերնետից: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից, միջոցառումը տեղի կունենա հուլիսի 13-ին, 18:00-ին, Հյուսիսային պողոտայում: Միջոցառման ընթացքում կարելի է ստանալ հատուկ նույնականացուցիչ համար, որով կարելի է անվճար ակտիվացնել «BIT1» ծառայությունը:

Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *777* նույնականացուցիչ համարը # եւ սեղմել զանգահարելու կոճակը:

Նույնականացուցիչ համարի միջոցով ծառայությունը կարելի է ակտիվացնել միայն մեկ անգամ՝ մինչեւ 2013թ. հուլիսի 23-ը: Ծառայությունը կարելի է ակտիվացնել միայն ընթացիկ ինտերնետ փաթեթը սպառելուց հետո:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: