ՄԱԿ-ի  Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլայն առաջին անգամ մեկնաբանել է ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի հետ կապված իրավիճակը: Ըստ նրա՝ պետությունն այժմ չի կարող աչք փակել մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարման փաստերի վրա:

Փիլայը հայտարարել է, որ մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտումը կարող է «բացասաբար անդրադառնալ մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության վրա»: Նա ընդգծել է, որ քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների ընդհանուր հռչակագրում խոսվում է այն մասին, որ ոչ ոք չպետք է կամայականորեն ենթարկվի անձնական եւ ընտանեկան կյանքին արտաքին միջամտության:

Հանձնակատարի խոսքով՝ մարդիկ պետք  է վստահ լինեն, որ իրենց նամակագրությունը պետության ուսումնասիրության առարկա չի դառնալու, հաղորդում է «Միր-24» հեռուստաալիքը: