ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախատեսում է օգոստոսին արձակուրդն անցկացնել Ատլանտյան օվկիանոսի Մարտաս Վինիարդ կղզում՝ Մասաչուսեթս նահանգի ափին: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը:

Ըստ նախագահի աշխատակազմի հաղորդագրության՝ ԱՄՆ-ի նախագահը Մարտաս Վինիարդում կհանգստանա կնոջ՝ Միշելի հետ, օգոստոսի 10-18-ին: Հայտնի չէ, թե արդյոք նրանց կմիանան դուստրերը՝ Մալիան եւ Սաշան, գրում է ՎԶԳԼՅԱԴ-ը: 

Մարտաս Վինիարդում նախագահն իր արձակուրդն անցկացնում է արդեն չորրորդ անգամ:

Մարտաս Վինիարդ կղզին թանկարժեք հանգստավայր է, այն գտնվում է Մասաչուսեթսի ափից 7 կմ հեռվում՝ Կեյկ Կոդ հրվանդանի մոտ: Նախկինում նախագահի ընտանիքը կղզում վարձակալել էր 12 հա տարածքով շինություն, որը գտնվում է Չիլմարկ բնակավայրի մոտ: