Հայ հանրության առաջ կանգնած է գոյատեւման լուրջ վտանգ. Ի՞նչպես գոյատեւել, ապրե՞լ, թե՞ չապրել այս երկրում: Ֆիզիկական գոյատեւման վտանգը սրվում է, տեսական կարողությունները սպառվում են շատերի մոտ: Այնինչ` ստեղծված իրավիճակում ընդդիմադիր քաղաքական ուժերը հանրությանը դեռ ոչինչ չեն ասում: Այս մասին այսօր` հուլիսի 13-ին հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ, նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը:
Նրա խոսքով, քաղաքացիական նախաձեռնությունները ստիպված խաղում են այն դերը, որը պետք է խաղային ընդդիմադիր քաղաքական ուժերը: Նա նշեց, որ մեր օլիգարխները համագործակցում են թե Ռուսաստանի, թե Արեւմուտքի հետ, ինչը էլ ավելի է ամրապնդում քրեաօլիգարխիկ համակարգի դիրքերը մեր երկրում: Անդրիաս Ղուկասյանը հասարակությանը համախմբման կոչ արեց:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























