Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեռ շարունակում է տիկնիկներով խաղալ: Այսպես, իր ավագ դստեր ծննդյան տոնի առթիվ նա ինքնատիպ նվեր է մատուցել՝ նրա դեմքով տիկնիկ:
Հուլիսի 3-ին Իլհամ Ալիեւի ավագ դուստր Լեյլայի ծննդյան օրն էր: Այս մասին Լեյլա Ալիեւան գրել է սոցիալական ցանցի իր էջում: Ալիեւի նվերը բավականին ցնցող է. նախագահն աղջկան նրա իսկ դեմքով պատրաստված հատուկ տիկնիկ է նվիրել: Հատուկ տիկնիկի անունն է «Լեյլա»:
Ֆեյսբուքի օգտատերերը տարածում են տիկնիկի լուսանկարները եւ աշխույժ քննարկում նախագահի անսպասելի նվերը: Նախագահի ավագ դուստրը դարձել է 27 տարեկան: Լ. Ալիեւան Հ. Ալիեւի անվան հիմնադրամի փոխնախագահն է: Նա ամուսնացած է ռուս օլիգարխ Ա. Աղալարովի որդու՝ երգիչ Էմին Աղալարովի հետ:





























