Սան Ֆրանցիսկոյում անհայտ անձը կրակ է բացել փողոցում, արդյունքում երկու մարդ է զոհվել: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 12-ի ցերեկը: Ոստիկանությունը մերձակա տների բնակիչներին խորհուրդ է տվել տներից դուրս չգալ:

Անձը փորձել է փախչել եւ կրակ է բացել ոստիկանների վրա, բայց որոշ ժամանակ անց հանձնվել է: Քաղաքային ոստիկանական վարչությունից միաժամանակ հայտնել են, որ ոստիկանների կողմից ոչ մի կրակոց չի եղել, հաղորդում է NEWSru.com-ը:

Չարագործը կրակ էր բացել առեւտրի կենտրոնում, զոհվել է երկու կին, մեկ տղամարդ վիրավորվել է: