Մարդկային գործոնը չէր կարող Ֆրանսիայում տեղի ունեցած խոշոր վթարի պատճառ դառնալ, հայտարարել է Ֆրեդերիկ Կյուվիլյեն:

Նա ընդգծել է, որ մեքենավարն արագ է արձագանքել՝ կարողանալով կանխել մյուս գնացքի հետ բախումը:

«Բարեբախտաբար, մեքենավարը կարողացել է արագ արձագանքել, եւ նա իսկույն տագնապի ազդանշան է տվել, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել դիմացի շարժակազմի հետ բախումից: Այնպես որ, սա մարդկային գործոնը չէր», - նշել է Կյուվիլյեն, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 12-ին:  Փարիզից Լիմոժ մեկնող գնացքը բախվել էր հարթակին, եւ մի քանի վագոններ ընկել էին  ռելսերից: Վեց մարդ զոհվել էր: Ֆրեդերիկ Կյուվիլյեն հայտնել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ութ մարդ ծանր վիճակում են: