Մարտի 5-ին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել են Հայաստանի 2010 թ. Գավաթի խաղարկության եւ Հայաստանի Առաջին լիգայի մասնակից թիմերի վիճակահանությունները։ Այս մասին հայտնում է ՀՖՖ։

Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակչում կխաղան հետեւյալ թիմերը.

«Փյունիկ» — «Իմպուլս»
«Միկա» — «Կիլիկիա»
«Գանձասար»-"Ուլիս"
«Շիրակ» — «Բանանց»

Առաջին խաղերը տեղի կունենան մարտի 23-ից 24-ը, պատասխան խաղերը՝ ապրիլի 6-ից 7-ը։

Կիսաեզրափակչում կխաղան հետեւյալ զույգերի հաղթողները.

«Գանձասար»-"Ուլիս" / «Փյունիկ»-"Իմպուլս"
«Միկա»-"Կիլիկիա" / «Շիրակ»-"Բանանց"

Առաջին խաղերը տեղի կունենան ապրիլի 13-ից 14-ը, պատասխան խաղերը՝ ապրիլի 20-ից 21-ը։

Գավաթի խաղարկության վիճակահանությունից հետո կայացել է Հայաստանի Առաջին լիգայի մասնակից թիմերի վիճակահանությունը, որի ժամանակ թիմերից յուրաքանչյուրը համար է ստացել, համաձայն որի՝ կկազմվի առաջնության օրացույցը։