Ֆրանսիայում գնացքի վթարի պատճառ է դարձել սլաքի անսարքությունը: Այս մասին հայտնել է տեղի երկաթուղային ընկերությունը: Առաջիկայում մասնագետները կստուգեն երկրում եղած նման տեսակի բոլոր սարքերը, հայտնում է «Էխո Մոսկվին»:
Ավելի վաղ իշխանությունները բացառել էին մարդկային գործոնը: Հակառակը, ժամանակին արձագանքած մեքենավարի գործողությունների շնորհիվ հաջողվել էր խուսափել այլ գնացքի հետ բախումից, հայտնել էր Ֆրանսիայի տրանսպորտի նախարարը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի երեկոյան Փարիզից ոչ հեռու ուղեւորատար գնացքն ընկել էր ռելսերից: Զոհվել էր վեց մարդ, տուժել՝ 200-ը:



























