ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ներկայացրել է Ադրբեջանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը:
ԱՊԱ-ն հայտնում է, որ ըստ ԿԸՀ-ի, ներկայումս գրանցված է շուրջ 4,9 միլիոն ընտրող: Այդ կապակցությամբ ԺՀՄԻԳ մի քանի համակարգողներ մտահոգություն են հայտնել ընտրացուցակների ճշգրտության վերաբերյալ՝ նշելով, որ այդ թիվը զգալի տարբերվում է Պետական վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներից, որը ցույց է տալիս, որ Ադրբեջանում ապրում է 18 տարեկանից բարձր շուրջ 6,4 միլիոն մարդ:
Նշվում է, որ պաշտոնատար անձինք խոստացել են ընտրական գործընթացի թափանցիկություն: Ըստ զեկույցի՝ ԺՄՀԻԳ-ի որոշ զեկուցողներ առաջարկում են ավելի շատ դիտորդներ ուղարկել: Փորձագետներն առաջարկում են նաեւ ԵԱՀԿ 30 ներկայացուցիչ ուղարկել՝ որպես երկարաժամկետ դիտորդ, ինչպես նաեւ 280 կարճաժամկետ դիտորդ:





























