Երկու մարդ մահացել, եւս երեքը գտնվում են անգիտակից՝ ծայրահեղ ծանր վիճակում, հուլիսի 13-ին ջերմային հարված ստանալով Ճապոնիայում:
Նախնական տվյալներով, մեկ օրում հիվանդանոց են տեղափոխվել 652 մարդ: Երկրի տարածքի մեծ մասում ջերմաստիճանը գերազանցել է 35 աստիճանը:
Միե պրեֆեկտուրայում սնդիկի սյունը հասել է 37,1 աստիճան, Վակայամա պրեֆեկտուրայում՝ 36,9, Գումմա պրեֆեկտուրայում՝ 35,7 աստիճան: Միե պրեֆեկտուրայում 31-ամյա բանվորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, օդերեւութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին շոգ եղանակը կշարունակվի:



























