«Քլիվլենդյան մոլագար» Արիել Կաստրոյի դեմ առաջադրված մեղադրանքները մեկ օրում եռակի ավելացել են՝ 329-ից դառնալով 977 կետի:

Կաստրոն մեղադրվում է երեք աղջիկների տասնամյակ պահելու եւ խոշտանգելու մեջ: 2002-2004 թվականներին առեւանգված Միշել Նայթը, Ամանդա Բերրին եւ Ջինա Դեհեսուսը՝ Բերրիի 6-ամյա դստեր հետ ազատվել էին մայիսին:

Այժմ Կաստրոն մեղադրվում է ազատության ապօրինի զրկման 215 եւ բռնաբարության 446 դրվագներով: Նրան նաեւ մեղադրում են սեռական բռնության յոթ, բռնության վեց, երեխային վտանգի մեջ թողնելու երեք դրվագներով եւ զենքի ապօրինի կրման մեջ: Կաստորն մեղադրվում է գերուհիներից մեկի երեխայի՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության մեջ:

Հուլիսի 17-ին Կաստրոյի դեմ նոր դրվագներ կավելացվեն, քանի որ սկզբում դատախազությունը մեղադրանք էր առաջադրել միայն գերության առաջին չորս տարիների փաստերով, գրում է «ՌԻԱ Նովոստին»: