Չեխիայի նախկին վարչապետ Պետր Նեչասը, ով հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով, չեխական Pravo թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ մերձ հարաբերություններ է ունեցել նախկին աշխատակցուհու՝ իր քարտուղարության ղեկավար Յանա նագիովայի հետ:  

Ավելի վաղ Նեչասը հերքում էր նման մեղադրանքները: Իր հրածարականին հանգեցրած սկանդալից առաջ նա նշել էր, որ ամուսնալուծվում է: «Ես եւ Յանա Նագիովան սերտ հարաբերություններ ունենք: Դրանք վստահելի հարաբերություններ են, հույս ունեմ, որ դրանք կպահպանվեն ապագայում»,- ասել է Նեչասը:

Նախկին վարչապետն առաջին անգամ հարցաքննվել է հուլիսի 12-ին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կողմից: Նա հունիսի 17-ին հրաժարական էր տվել, իսկ դատախազությունը յոթ ձերբակալվածների մեղադրանք է առաջադրել: