Երեւանի Ե.Թադեւոսյան փողոցում, հուլիսի 14-ին հրդեհ է բռնկվել թիվ 1 մարզադպրոցի տանիքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ Աի արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.22-ին, մարվել՝ 14.33-ին: Այրվել են մարզադպրոցի տարածքում գտնվող օժանդակ շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (20 քմ):