Խաղաղօվկիանոսյան Վանուատու պետությունը պաշտոնապես հետ չի կանչել Աբխազիայի անկախությունը ճանաչելու իր վճիռը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիբկան` մեկնաբանելով Վրաստանի ԱԳՆ-ի այն տեղեկությունը, որ Վանուատու կղզի-պետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վրաստանի հետ:
Վրաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից հուլիսի 14-ին հայտնել են, որ Վրաստանը եւ Վանուատուն դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերություններ են հաստատել: Համապատասխան համաձայնագիր էր ստորագրվել 2012թ. հուլիսի 12-ին` Նյու Յորքում, ՄԱԿ-ի ներկայությամբ, երկու երկրների ներկայացուցիչների միջեւ: Վրաստանի կողմից համաձայնագիրը ստորագրել էր Վախթանգ Մահարոբլիշվիլին, Վանուատուի կողմից` Դոնալդ Կալպոկասը:
Ստորագրված պայմանագրում Վանուտաուն ճանաչում է Վրաստանի տարածքային աբողջականությունը` միջազգային ընդունված սահմաններում, ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, հաղորդում է «Ինտերպրեսնյուզը»:





























