Ամերիկացի հայտնի մոտոցիկլավար Բիլ Ուորները զոհվել է` համաշխարհային նոր ռեկորդ սահմանելու փորձի ժամանակ:
Associated Press-ը հայտնում է, որ 44-ամյա մրցարշավորդը ԱՄՆ-ի Մեն նահանգի ռազմաօդային ուժերի օդանավակայանի թռիչքուղում պատրաստվում էր հասնել 300 մղոն/ժամ արագության (482կմ/ժ): Սակայն նա կորցրել է ղեկավարումը եւ ընկել  մոտոցիկլետից` նորացված  Suzuki Hayabusa-ից:

Որոշ ժամանակ  նա գիտակից վիճակում է եղել եւ նույնիսկ խոսել է, սակայն վախճանվել է հիվանդանոցում` վթարից 15 րոպե անց:

«Ոչ ոք չի կարող կրկնել Բիլի ձեռքբերումները կամ դառնալ նման որակի մրցարշավորդ», - մեջբերոմ է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը Թիմ Կելիի` Loring Timing միավորման տնօրենի խոսքերը, որը մոտոցիկլավար էքստրեմալների ամենամյա մրցություններ է կազմակերպում  ռազմաօդային ուժերի կայանի ամառային թռիչքուղում, որը փակվել է 1994թ.: 

2011թ. Ուորները  նորացված Suzuki-ով համաշխարհային ռեկորդ էր սահմանել` 500կմ/ժ: