Ուկրաինայի Լուցկում այցով գտնվող Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու վրա մի երիտասարդ ձու է նետել: Միջադեպը տեղի է ունեցել տաճարից նախագահի դուրս գալուց հետո, որտեղ նա մասնակցում էր Վոլինյան ողբերգության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագին: Լեհական TVN 24 հեռուստաալիքը հայտնում է, որ ձուն նետած տղամարդը ձերբակալված է:
«Կոմսոմոլսկայա պրավդա վ Ուկրաինե»-ն հայտնում է, որ Բրոնիսլավ Կոմորովսկին մոտեցել է հավատացյալներին` շփվելու համար: Ինչ-որ պահի նրան է մոտեցել մի երիտասարդ եւ ողջույնի համար մեկնել ձեռքը: Մի ակնթարթ անց Կոմորովսկու պիջակին արդեն ջարդված ձվի հետք է եղել: Լեհ նախագահը ցույց է տվել, թե ոչինչ չի կատարվել: Թինապահներն այլ պիջակ են բերել:
Խուլիգանը Զապորոժիեից 21-ամյա մի երիտասարդ է եղել: Նրան անմիջապես բռնել են, երիտասարդին սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում` «խուլիգանություն» հոդվածով:
Ըստ լեհական լրատվամիջոցների` երիտասարդն իբր «Ազատության» կողմնակից է, քանի որ տղայի մոտ եղել է այդ քաղաքական ուժի լոգոյով ուսապարկ: «Ազատությունում» պնդում են, որ լեհ նախագահի դեմ ուղղված ոչ մի ակցիա չեն իրականացրել:





























