Երեւանի Մարշալ Բաբաջանյան փողոցում՝ «Բեյսիք Հաուս» խանութի մոտակայքում, այսօր՝ հուլիսի 15-ի գիշեր, տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.41-ին, մարվել` 05.08-ին:

Կիսակառույց շինությունում այրվել է շինանյութ (50 քմ):