Ֆիզիկական անձանց ոչ առեւտրային նպատակներով փոխանցումները արտերկրից Հայաստան (տրանսֆերտները) 2013թ. հունվար-մայիսին կազմել են 577,4 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած մարտի տեղեկագրում: Միայն մայիսին Հայաստանը ստացել է մոտ 140 մլն դոլարի տրանսֆեր՝ առավելագույն ցուցանիշը 2013 թ. ընթացքում:

Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ տրանսֆերտներն ավելացել են 150 մլն դոլարով կամ 35,2 %-ով:

Հայաստանը Ռուսաստանից այս տարվա առաջին 5 ամիսներին ստացել է մոտ 475 մլն դոլար եւ փոխանցել 70 մլն դոլար: ԱՄՆ-ից ստացվել է 30,5 մլն դոլար, փոխանցվել՝ 12,7 մլն դոլար: Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ ԱՄՆ-ից ստացվող փոխանցումները մնացել են նույն մակարդակի վրա, սակայն դեպի ԱՄՆ փոխանցումներն ավելացել են մոտ 20%-ով: Արդյունքում՝ ԱՄՆ-ի հետ զուտ ներհոսքն այս տարվա 5 ամիսներին կազմել է 17.8 մլն դոլար՝ նախորդ տարվա 19.8 մլն դոլարի համեմատ:

Բավական ակտիվ է տրանսֆերտային շրջանառությունը նաեւ Ղազախստանի հետ՝ զուտ ներհոսքը գերազանցում է 8 մլն դոլարը;

Մյուս երկրների հետ «տրանսֆերտային շրջանառությունը» մեծ չէ: