Բնապահպանական պետական տեսչության կողմից հուլիսի 1-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի արդյունքում կիրառված պատժամիջոցներից պետբյուջե մուտք է եղել 4.33 մլն դրամ գումար:

Կայացվել է 2.06 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 4.34 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի ապօրինի ծառահատման դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում, հաշվարկվել է 37.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռիի տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման հինգ դեպքերի քննության արդյունքում կայացվել է 230.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում եւ հաշվարկվել է 518.55 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Շիրակի   տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված   ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է 150.0 հազար դրամ գումարի  վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 744.4 հազ.դր. գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Երեւանի տարածքային  բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 1.44 մլն դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                 

Հողերի պահպանության ոլորտ

Շիրակի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից  շրջայցերի ընթացքում  հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  30.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության եւ Արագածոտնի տարածքային բաժինների կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 300.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 1.067 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Երեւանի տարածքային  բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 372.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                                                                                                             

Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության եւ Երեւանի տարածքային բաժինների կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականցված  համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է 150.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության եւ Արագածոտնի տարածքային բաժինների կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել 150.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 76.31 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի վերահսկողության եւ Արագածոտնի տարածքային բաժինների կողմից մեկ տնտեսվարողի մոտ համատեղ իրականացված ստուգման արդյունքում կայացվել 1 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 37.31 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության  փորձաքննություն

Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի շինարարության համար «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ  նկատմամբ կայացվել է ընկերության գործունեության դադարեցման որոշում:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Արագածոտնի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար                                                                                

Մթնոլորտի վերահսկողության եւ Երեւանի տարածքային բաժինների կողմից երկու տնտեսվարողի մոտ  իրականացված համատեղ ստուգման արդյունքում կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 30.55 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 90.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ ՀՀ ոստիկանության գավառի բաժինների  աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է  100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Առգրավված 11.75 կգ խեցգետինը սահմանված կարգով կենդանի վիճակում բաց է թողնվել Սեւանա լիճ: