Եգիպտոսի գլխավոր դատախազ Հիշամ Բարաքատի որոշմամբ, հուլիսի 14-ին, սառեցվել են «Մահմեդական եղբայրներ» շարժման 14 առաջնորդներին պատկանող հաշիվները:

Այս քայլին դատախազը դիմել է Եգիպտոսի անկարգությունները հետաքննելու կապակցությամբ: Այս գործի շրջանակներում ներառված են նաեւ «Մահմեդական եղբայրների» առաջնորդ Մոհամեդ Բադին ու նրա տեղակալը` Հայրատա ալ-Շատերան: Այս մասին հաղորդում է «Gazeta.Ru»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եգիպտոսի դատախազությունը որոշել էր կալանավորել Մոհամեդ Բադիին եւ «Մահմեդական եղբայրների» այլ ակտիվիստների, որոնք մեղադրվում են Կահիրեում Հեղափոխական գվարդիայի շտաբի մոտ հրաձգություն նախաձեռնելու մեջ: Անկարգությունների արդյունքում զոհվել էր 51 մարդ, ձերբակալվել` 650: