Լիբանանի զինծառայողները Սիրիայի սահմանին վնասազերծել են վարձկանների մի խմբի: Գրոհայինները զենքով բեռնված մեքենայով են եղել: Նրանց կանգնեցրել էին Էրսալ քաղաքի մոտ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով «Ալ Վաթանիա» տեղեկատվական գործակալությանը, հայտնում է, որ մեքենայում հրազենային զենք է հայտնաբերվել, ձեռքի նռնակներ, պայթուցիկներ եւ դրանց համար նախատեսված հեռակառավարման սարքեր:
«Ալ Մայադին» հեռուստաալիքը տեղեկություն է հայտնել հինգ մահապարտ-ահաբեկչի մասին, որոնք ձերբակալվել են զինվորների կողմից` Բաալբեկ քաղաքի մայրուղու մոտ`«Հըզբոլլահ» շիա խմբավորման հենակետում: Ահաբեկիչների` երկու սիրիացու, երկու պաղեստինցու եւ երկու լիբանանցու հագին պայթուցիկով գոտի է եղել: Նրանք բոլորը «Ջեբհաթ Ան Նուսրի» («Հաղթանակի ճակատ») խմբավորման անդամներ են, որն ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել:





























