«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, արդեն որոշված է, որ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը գործուղվելու է «Հ1», իսկ նրա փոխարեն Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի պաշտոնում պետք է աշխատի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը:

Ըստ թերթի՝ Սամվել Ֆարմանյանը ղեկավարելու է «Հ1»-ի եւ Հանրային ռադիոյի լրատվական ու քաղաքական հաղորդումները, այդ թվում` նաեւ Հայլուրը: Իսկ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն է նշանակվելու Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը: