Մարտի 10-ին, հրդեհ է բռնկվել Երեւանի Էրեբունի 17 հասցեում գտնվող շուկա-տոնավաճառում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհը բռնկվել է ժամը 05.18-ի սահմաններում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը: Ժամը 05.34-ին հայտարարվել է հրդեհ թիվ 1 բիս: Դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.53-ին, մարվել` 06.08-ին:

Այրվել են առեւտրի տաղավարներ` 120 քմ եւ տանիք՝ 100 քմ մակերեսներով: