Հայաստանի փրկարար ծառայությունը հուլիսի 15-ին, ժամը 22.23-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով «Մոսկվա» կինոթատրոնի տանիքից:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը եւ ԱԻ արձագանքման խումբը:

Տեղանքի զննման արդյունքում կասկածելի պահվածքով քաղաքացի չի հայտնաբերվել: