Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բոտուլիզմով թունավորված երեք բնակիչներ տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընտանիքի անդամները 63-ամյա Համլետ Բաբայանը, նրա կինը` 57-ամյա Զարուհի Բաբայանը եւ հարսը` 23-ամյա Հայկուշ Համբարձումյանը, մարտի 6-ի երեկոյան սննդամթերքի հետ օգտագործել են մարինացված լոլիկ եւ սալորի կոմպոտ: Հաջորդ օրը նրանց տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ ցույց է տրվել առաջին բուժօգնությունը:
Ի դեպ, Սիսիանում բոտուլիզմով թունավորման դեպք է գրանցվել 2007թ.-ին, հիվանդության պատճառը պահածոյացված տաքդեղն է եղել, բոտուլիզմից մահացության 1 դեպք է գրանցել 1980թ.:



















