Վրաստանում՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում, 20 հյուրանոց է փակվել, որոնց սեփականատերերը մարմնավաճառությամբ զբաղվելու համար համարներ են տրամադրել:

Ինչպես հայտնել է Աջարիայի դատախազ Վլադիմիր Թուրմանիձեն, քանի որ գործերում ներգրավված են օտարերկրացիներ, դրանք հետաքննությունը ձգձգվում է: Նրա խոսքով՝ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դատախազության հետ համատեղ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում:

«Այս տարի Աջարիայի դատախազությունը հետաքննել եւ բացահայտել է թրաֆիքինգի երկու դեպք: Ներկայումս հետաքննության ընթացքում է եւս մեկ դեպք»,-նշել է Թուրմանիձեն:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խոսքը Ուզբեկստանի 26-ամյա բնակչուհու սպանության մասին է: Նախօրեին Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ այդ գործով ձերբակալվել է Ուզբեկստանի քաղաքացի Հայեթ Ռ.-ն եւ Վրաստանի երկու քաղաքացիներ՝ Կախա Դ.-ն եւ Անզոր Դ.-ն: Ուզբեկստանի եւս մեկ քաղաքացի՝ Նարգիզբեգիմ Ռ.-ն գտնվում է հետախուզման մեջ: