Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում  ակվապարկ է այրվել: Բռնկումը տեղի է ունեցել  հուլիսի 16-ի ուշ երեկոյան` ակվապարկի միանգամից մի քանի ատրակցիոններում եւ պահեստում: 

Ավելի ուշ Թբիլիսիի քաղաքապետարանի ԱԻ ծառայության ղեկավար Թեմուր Գիորգաձեն հայտնել է, որ հրդեհը մարվել է, ոչ ոք չի տուժել:

Կրակը ոչնչացրել է 1000 քմ մակերեսում գտնվող կառույցներ, հիմնականում մի քանի ատրակցիոններ, մի քանի պահեստ եւ տաղավար, հաղորդում է «Գռուզիա  Online»-ը:

Հրդեհը մարելու համար դեպքի վայր են ուղարկվել հրշեջների 20 անձնակազմեր, ինչպես նաեւ հավելյալ հատուկ տեխնիկա, հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանի ԱԻ ծառայությունը: