«Իմ կարծիքով, Հարավային Կովկասում գոյություն ունեցող „ստատուս քվո“-ն դեռ մի քանի տասնամյակ չի փոխվի»,- նման տեսակետ է հայտնել Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ, համանուն խմբակցության փոխնախագահ, Գերմանիայի կառավարությանը կից գորչծող գերմանա-ռուսական միջհասարակական համագործակցության համակարգող Անդրեաս Շոկենհոֆը, «Թրենդ»-ին տված իր հարցազրույցում:

«Ես կարծում եմ, որ տեսանելի ժամանակում չի կարելի սպասել, որ ԵՄ անդամ երկրները կճանաչեն Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախակությունը: Ի դեպ, մինչ օրս Մոսկվայի դաշնակիցներից ոչ ոք, այդ թվում ՀԱՊԿ-ի կամ Շանհայի կազմակերպության անդամ երկրները չեն հետեւել Ռուսաստանի օրինակին եւ չեն ճանաչել այդ հանրապետությունների ինքնիշխանությունը»,- ասել է նա, հավելելով, որ բացառվում է, որ մոտ ժամանակներս ԵՄ-ն համագործակցի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ` ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» շրջանակներում:

Շոկենհոֆը նաեւ ընդգծել է, որ ներկայումս Ռուսաստանի ազդեցությունը որոշ հետխորհրդային երկրների նկատմամբ նկատելիորեն նվազում է ու Եվրամիությունը չէր կարող այդ երկրներին, այդ թվում Հարավային կովկասի երկրներին թողնել առանց արտաքին աջակցության, ինչը խելամիտ չէր լինի հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ: «Առանց աջակցության այդ տարածաշրջանում` Եվրոպայի արեւելյան սահմանում խնդիրները կսրվեին ու համապատասխանաբար, կաճեր իրավիճակի անկայության ռիսկը: Այդ խնդիրները հաղթահարելու, ինչպես նաեւ ԵՄ անդամ ու հետխորհրդային երկրների զարգացումը ներդաշնակցենելու համար, որոնք գտնվում են ԵՄ եւ Ռուսաստանի միջեւ, մշակվել է „Արեւելյան գործընկերության“ ծրագիրը»,- նշել է նա: