Մեծ Թատրոնի նվագախմբի ջութակահար Վիկտոր Սեդովը մահացել է 65 տարեկան հասակում՝ Նովայա սցենայում տեղի ունեցած դժբախտ պատահարից ստացված վերքերից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է թատրոնի մամուլի քարտուղար Կատերին Նովիկովան: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 16-ին:
Երաժշտի գործընկեր, ջութակահար Իգոր Սվիչկարենկոն Facebook-ի իր էջում գրել է, որ Սեդովը «ընկել է նվագախմբի համար նախատեսված փոսը»:
Նովիկովայի խոսքով՝ քանի որ Սեդովի մահը դժբախտ պատահարի արդյունք էր, այժմ թատրոնի ներսում հանձնաժողով է ստեղծվել: Քննչական մարմինները եւս զբաղվելու են այդ գործով: Թատրոնւ նորանշանակ տնօրեն Վլադիմիր Ուրինը արդեն հանդիպել է երաժշտի ընտանիքի հետ: Թատրոնի մամուլի քարտուղարը հայտարարել է նաեւ, որ թատրոնը օգնություն կցուցաբերի Սեդովի մերձավորներին:


























