Թուրքիայի Մուշ նահանգի Բուլանըքի (Կողբ, Կոփ-խմբ) շրջանում խոտի պատճառով 2 մոտ ընտանիքների միջեւ վիչաբանությունն ավարտվել է կրակոցներով եւ 7 մարդու սպանությամբ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մուշի Բուլանըքի շրջանում 2 մոտ ընտանիքների միջեւ խոտի պատճառով ծագած վիճաբանության ժամանակ սպանվածների թիվը հասել է 7-ի, վիրավորվածներինը՝ 9-ի։
Նշվում է, որ ընտանիքներից մեկի անդամները դաշտում խոտ են քաղել, երբ մյուս ընտանիքի անդամները եկել եւ պնդել են թե դա իրենց է պատկանում, որից էլ ծագել է վիճաբանությունն ու հետագայում կրակոցները։



























