Կուրսկում Սոչի մեկնող երկու երեխաների մոտ Կուրսկում մենինգիտ է հայտնաբերվել: Եվս ութ երեխաներ բժիշկների հսկողության տակ են:
Կուրսկում հուլիս 16-ին Մոսկվա-Սոչի գնացքից անգինայի ախտանիշներով տասը երեխա են իջեցվել: Ավելի ուշ հիվանդանոցում նրանցից երկուսի մոտ ախտորոշվել է «սերոզային մենինգիտ»: Մյուս տասը երեխաներն այժմ բժիշկների հսկողության տակ են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Ռոսիուսին:
Ըստ նրա` հուլիսի 17-ի երեկոյան Սոչիից Մոսկվա մեկնող գնացքում վեց երեխայի մոտ հայտնաբերվել էին անգինայի ախտանիշներ: Նրանց նույնպես իջեցրել են գնացքից, այժմ գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մենինգիտի զանգվածային դեպքեր էին գրանցվել Ռուսաստանի Տուլայի, Լիպեցկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Կուրսկի, Աստրախանի, Նիժեգորոդի, Մոսկվայի մարզերում եւ Մոսկվայում: Ռոստովի մարզում հիվանդանոց տեղափոխված 253 երեխաներն էլ դուրս են գրվել հիվանդանոցից, իրավիճակի վերահսկողությունը շարունակվում է:



























