Pussy Riot խմբի մասնակից Մարիա Ալյոխինային ծեծի են ենթարկել Բերյոզնիկի քաղաքի հսկիչ գաղութի պահակները, հաղորդվում է թվիթթերում «Պատերազմ» արթ-խմբի միկրոբլոգում:
«Հենց փաստաբան Օքսանա Դրովայի հետ հանդիպման ժամանակ հատուկ նշանակության ջոկատայինները մի քանի անգամ հարվածել են նրան եւ ուժով դուրս հրել սենյակից»,-մանրամասնվում է Facebook-ում: Այս մասին հաղորդում է «Gazeta.Ru»-ն:
Նա նաեւ պատմել է, որ երբ նրանք հրաժարվել են հերթական էտապն անցնելուց, մի քանի պահակներ բավականին կոպիտ կերպով՝ ուժ կիրառելով, Մարիային դուրս են հրել սենյակից:

























