Թուրքիայի տարբեր 13 նահանգներում ոստիկանների իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալվել են PKK-ին (Քրդական բանվորական կուսակցություն) պատկանող հաքերական խմբի 23 անդամներ։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ «Սառը հարձակման խումբ» անունով թիմի անդամները բաժանվել էին 4 տարբեր խմբերի եւ կատարում էին Եվրոպայից եւ Հյուսիսային Իրաքի PKK-ի ճամբարից ստացվող հրամանները։
Հաքերների խումբը, նախնական տվյալներով, կոտրել է 300 պետական եւ մասնավոր կայքէր։




























