Թաթարստանի մայրաքաղաք Կազանում ոստիկանները տաք հետքերով ձերբակալել են ռեցիդիվիստի, ով կասկածվում է եռակի սպանություն կատարելու մեջ: Նրա զոհն են դարձել «Մոսկովսկի կոմսոմոլեցի» խմբագրությունում աշխատող նրա ընկերուհին ու վերջինիս ընտանիքի անդամները:

Դեպքի վայր ժամանած իրավապահները բազմաբնակարան շենքի երկրորդ հարկի աստիճանահարթակում ձերբակալել են մի տղամարդու: Կասկածյալը, որի անունը Ռուսլան է, արյունոտ հագուստով է եղել, իսկ պարանոցին եւ ձեռքերին կտրվածքներ են եղել:

ՆԳՆ հաղորդագրությունում ասվում է, որ ոստիկանները բնակարանում հայտնաբերել են 1945 եւ 1949թթ ծնված ամուսիններին եւ 1980թ ծնված նրանց դստերը:

«Ինտրեֆաքսի» տվյալներով` զոհերից տարիքով ամենափոքրը աշխատել է Պովոլժիեում «Մոսկովսկի կոմսոմոլեցի» խմբագրությանը: Կինը ամուսնալուծված է եղել եւ ունեցել է որդի` 2.5 տարեկան հասակի: Մահացածի գործընկերները պատմել են, որ նա չի ցանկացել հանդիպել երիտասարդի հետ, սակայն վերջինս պնդել է: Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», նա հստակ որոշում է կայացրել բաժանվել երիտասարդից, ով կոպտություն է ցուցաբերել:

Ձերբակալվածը, ով նախկինում 3 անգամ դատապարտված է եղել, խոստովանել է, որ իր սիրած կնոջը սպանել է խանդի նոպայի ժամանակ: Դրանից հետո սպանել է նաեւ նրա ծնողներին ու փորձել ինքնասպան լինել: