Վրաստանում գրանցվել է «խոզի գրիպի» երրորդ դեպքը: Այդ մասին հաղորդել են վրացական զանգվածային լրատվամիջոցները:

Մինչ օրս A/H1N1 գրիպ Էր հայտնաբերվել Վրաստանի երկու քաղաքացիների մոտ, որոնք վերադարձել Էին Մեծ Բրիտանիայից եւ Իսպանիայից: Ինչպես հաղորդել Է Վրաստանի առողջապահության նախարարությունը, այդ երկու հիվանդներն Էլ արդեն ապաքինվել են եւ իրենց նորմալ են զգում: