Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

Հանդիպմանը, ինչպես Փարիզից հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը, մասնակցել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալաբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ազգային Ժողովի պատգամավոր, հայ-ֆրանսիական պատգամավորական խմբի նախագահ Արա Բալոյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:

Նախատեսվումէ նաեւ հանդիպում Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակոյեի հետ: Հանդիպմանը մանսակցելու է նաեւ հայկական պատվիրակությունը:

Այսօր կայանալու է նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի հայ ահամայնքի ներկայացուցիչների հետ:

Այցի ըթնացքում Հայաստանի նախագահը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր «La Figaro» թերթին:

Հիշեցնենք, որ մարտի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա: