Այսօր` մարտի 11-ի առավոտյան Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առընչը նախաճաշի սեղանի շուրջ հանդիպում է ունենալու Թուրքիայում ապրող ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է, որ հանդիպմանը հայկական համայնքի կողմից կմասնակցի Պոլսո պատրիարքարանի հոգեւոր խորհրդի ղեկավար, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը:
Թուրքական Turktime-ի փոխանցմամբ` նախաճաշից հետո հանդիպմանը կարող են հետեւել լրատվամիջոցների ներկայացուցիչները: Հանդիպումը տեղի է ունենալու Դոլմաբախչեի պալատի վարչապետի գրասենյակում:



























