Մարտի 10-ին, ժամը 15-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ձնհալի հետեւանքով հեղեղվել է Սոլակ գյուղի կենտրոնական թաղամասը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունից, իրավիճակին ծանոթանալու նպատակով դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության մասնագետները: Տեղում պարզվել է, որ հեղեղի հետեւանքով զգալիորեն վնասվել են գյուղի մոտ 1 կմ երկարությամբ կենտրոնական փողոցը և 6 բնակելի տներ: Վնասի չափը ճշտվում է:
Տեղադրություն



















